«Աբրահամի համաձայնություններ»․ Իսրայելի եռակողմ գործարքը ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ

Լուրեր

03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:11
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի թագաժառանգ Սալման բեն Համադ բեն Իսոյ Ալ Խալիֆի հետ և ընդունել մոտ ապագայում պաշտոնական այցով արաբական այդ երկիր այցելելու հրավերը, գրում է Reuters-ը։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ՝ Բահրեյնը հետևել է Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակին Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ինչը նշանակում է Իրանի դեմ Մերձավոր Արևելքում նոր ռազմավարական դաշինք, նշում է գործակալությունը։

«Երկուսս էլ ուրախ ենք, որ այսքան կարճ ժամանակահատվածում խաղաղության պտուղներ ենք բերելու մեր ժողովրդներին և երկրներին: Այդ պատճառով Ալ Խալիֆն ինձ հրավիրել է մոտ ապագայում պաշտոնական այցով գնալ Բահրեյն, և ես դա կանեմ մեծ ուրախությամբ»,- հայտարարել է Նեթանյահուն՝ մեկնաբանելով թագաժառանգի հետ հեռախոսազրույցը։

Հավելենք, որ Իսրայելի եռակողմ գործարքը ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ ստացել է «Աբրահամի համաձայնություններ» անվանումը՝ աստվածաշնչյան կերպար, որը համարվում է հուդայականության, քրիստոնեության և իսլամի բոլոր հետևորդների հոգևոր հայրը: Պաղեստինը կտրականապես դեմ է արտահայտվել այս համաձայնություններին և հետ կանչել իր դեսպաններին Աբու Դաբիից և Մանամայից: Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սուդանը և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները՝ ըստ «Աբրահամյան համաձայնությունների»:

Տաթև Ֆռանգյան