ՆԱՏՕ-ն կքննարկի Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հարցը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

2021 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Աֆղանստանում իրենց զորակազմը թողնելու կամ դուրս բերելու հարցը՝ համաձայն Միացյալ Նահանգների և արմատական ​​«Թալիբան» շարժման միջև ձեռք բերված համաձայնագրի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Մենք, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, պետք է շատ բարդ որոշում կայացնենք»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում։

Ստոլտենբերգը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ զերծ մնալ զորքերի չափից շուտ դուրս բերելուց։

«Մենք պետք է կշռադատենք ծախսերը: Եթե մնանք Աֆղանստանում, մենք, իհարկե, կշարունակենք մնալ բարդ ռազմական գործողության մեջ ներգրավվելու վտանգի տակ: Եթե շատ շուտ հեռանանք, Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկիչների համար անվտանգ հանգրվան, իսկ «Իսլամական պետությունը» կարող է փորձել Աֆղանստանում ստեղծել ահաբեկչական խալիֆայություն, որը նախկինում ոչնչացվել էր Սիրիայում և Իրաքում»,- ասել է Դաշինքի ղեկավարը:

Նա հավելել է, որ կազմակերպությունը ողջունում է թալիբների ու Աֆղանստանի իշխանությունների միջև ուղիղ բանակցություններն ու պատրաստ է երկրում մնալ ավելին, քան անհրաժեշտ է։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտն ուղարկվել է Աֆղանստան 2001 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի դեմ ահաբեկչություններից հետո։

Տաթև Ֆռանգյան