Արցախի ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսական դրվագներ մարտական գործողություններից

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արցախի ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսական դրվագներ մարտական գործողություններից.

«Փոխգնդապետ Արմեն Վալերիի Բալայանը մարտական գործողությունների ամբողջ ընթացքում հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, անմիջականորեն մասնակցել դիրքերից մեկի պաշտպանությանը, խմբի կազմով իրականացրել հետախուզություն, և մարտ վարելով ոչնչացրել թշնամու մեկ տանկ, մեկ զրահափոխադրիչ ու մեկ հետևակի մարտական մեքենա:

Շարքային Արկադի Կարոյի Վերդյանը դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին:
Մարտկոցի կազմով հակառակորդի կրակային խոցումն իրականացնելիս, աչքի են ընկել սերժանտներ Գոռ Պատվականի Ղազարյանը, Սահակ Մարատի Սարգսյանը, Սուրեն Նորայրի Արզումանյանը, շարքայիններ Գարիկ Թաթոսի Նաջարյանը, Գուրգեն Գենայի Անտոնյանը: Նույն գործողության ընթացքում կայուն և անխափան կապը ապահովել է սերժանտ Գագիկ Արմենի Սարգսյանը:

Հյուսիսային ուղղությամբ մղված ծանր մարտերի ժամանակ, հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ իրականացված գործողություններում բացառիկ խիզախություն են դրսևորել կրտսեր սերժանտ Արամ Վարդանի Դանիելյանը, շարքայիններ Էդգար Կարենի Քոչարյանը, Նարեկ Աշոտի Նիկողոսյանը, Գոռ Գագիկի Աթայանը, Մաքսիմ Ռոբերտի Վարդանյանը, Հովիկ Վահեի Ոսկանյանը, Էդգար Մամեյի Մուրադյանը, Միքայել Կամոյի Հարությունյանը, Արսեն Ռոմիկի Հովսեփյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Վարդանի Հակոբյանը»: