Բաքվի դատարանը հեռակա կալանավորել ու միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ադրբեջանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Այս մասին գրում  են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես  հաղորդվում  է՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն) հոդվածով։ Գործը քննվել է նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական  դատարանում։ Իր հերթին էլ դատարանը բավարարել է հայցը ու Սեյրան Օհանյանի նկատմամբ հեռակա կալանքն  է ընտրվել, որպես խափանման միջոց և նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Բաքվի ռազմական դատարանից ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը այս փաստը հաստատել են։

 

Նշենք, որ Սեյրան Օհանյանը 1999-2007թթ․ եղել է Արցախի պաշտպանության նախարարը, իսկ 2008-2016 թթ․ եղել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Օհանյանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես, Շուշիի պաշտպանության մարտերին։