Դոլարի վերելքն ու դրամի արժեզրկումը շարունակվում է

Լուրեր

03.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
03.05.2024 | 09:52
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
03.05.2024 | 09:39
«Վրացական կողմը հրաժարվել է քննարկել Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցերը». ԱՄՆ դեսպան
03.05.2024 | 09:31
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
Բոլորը

Հայկական դրամի արժեզրկումն ու դոլարի վերելքը շարունակում է նոր տեմպեր հավաքել: Այսօր` նոյեմբերի 24-ին արդեն դոլարը գնվում է շուրջ 508 դրամով, վաճառվում` շուրջ 520 դրամով` ըստ Rate.am կայքի:

Այսպիսով` նոյեմբերի 22-ի համեմատ դոլարի առքի տատանումը կազմել է +3,83 դրամ, վաճառքը` +4,83 դրամ:

Դոլարի թանկացումն ու դրամի արժեզրկումը սկսվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններին ու Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուն զուգահեռ: Պատերազմի հետևանքով ստեղծված անկայուն իրավիճակը հանգեցրեց դոլարի նկատմամբ պահանջարկի ավելացման ու դրամի արժեզրկման:

Եթե սեպտեմբերի 25-ին դոլարն արժեր շուրջ 485 դրամ, ապա սեպտեմբերի 29-ին այն հասավ 488 դրամի: Նոյեմբերի 10-ի դրությամբ դոլարի արժեքը 494 դրամ էր, որից հետո դոլարի վերելքն էլ ավելի մեծ թափ առավ՝ հասնելով 522 դրամի:

Նշենք, որ այսօր Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց, որից կարելի է ենթադրել, որ Կենտրոնական դրամատանը ևս մտահոգել է դրամի շարունակական արժեզրկումն ու ԿԲ-ն պատրաստվում է միջամտել։

«ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- վստահեցնում է ԿԲ-ն։

Այնուամենայնիվ, կենտրոնական դրամատունը չի նշում, թե ինչ գործիքակազմ են պատրաստվում կիրառել։