Կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերը հաջող արդյունքներ են գրանցել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Pfizer ընկերությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ BioNTech-ի հետ համատեղ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտել են. փոխանցում է VOA-ն:

Պատվաստանյութի արդյունավետությունն սպասված 90 տոկոսից ավելի բարձր է գնահատվել՝ 95 տոկոս։ Ավելի քան 43 հազար կամավորներից, որոնք մասնակցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլին, կորոնավիրուսով են վարակվել 170-ը:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան հարյուր փորձանմուշ է մշակվել։ Այս պահին առաջատար է համարվում նաև ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը, որի արդյունավետությունը գնահատվում է 94,5 տոկոս:

Բրիտանական AstraZeneca-ի և Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատվաստանյութը ուժեղ իմունային պատասխան է տվել մեծահասակների մոտ` հույս տալով, որ այն կարող է պաշտպանել ավելի խոցելի խմբերի:

Միջին փուլի փորձարկումների տվյալները ենթադրում են, որ 70-ից բարձր տարիքի անձինք, ովքեր COVID-19-ով մահվան ավելի մեծ ռիսկի տակ են, կարող են ամուր պաշտպանություն ձեռք բերել հիվանդության նկատմամբ:

Oxford-AstraZeneca համատեղ մշակված պատվաստանյութի թեկնածուն, որը կոչվում է AZD1222 կամ ChAdOx1 nCoV-19, եղել է աշխարհի առաջատարների շարքում վիրուսից պաշտպանվելու համար:

Սակայն մրցակցող դեղագործներ Pfizer-ը, BioNTech-ը և Moderna-ն վերջին 10 օրվա ընթացքում առաջ են անցել` հրապարակելով վերջին փուլում գտնվող COVID-19 պատվաստանյութերի փորձարկումների տվյալները, որոնք ցույց են տալիս ավելի քան 90% արդյունավետություն: