ՌԴ ԱԻՆ-ը ծրագրում է մեծացնել իր թվակազմը Լեռնային Ղարաբաղում
Քաղաքականություն
20.11.2020 | 19:18ՌԴ ԱԻ նախարարությունը ծրագրում է մեծացնել իր թվակազմը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ խմբավորման թիվը կմեծացվի։ Ծրագրվում է ուղարկել նաև հոգեբանների»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ այսօր շինանյութով բեռնված ՌԴ ԱԻՆ շարասյունը Երևանից շարժվել է դեպի Ստեփանակերտ։ Շինանյութն օգտագործվելու է վերականգնողական աշխատանքների համար։ ՌԴ ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերել են հակամարտության արդյունքում ավելի քան 280 ոչնչացված ու 2500 վնասված շենքեր։
Տաթև Ֆռանգյան