Ստեփանակերտում աշխատանքն է սկսել միջգերատեսչական մարդասիրական կենտրոնը. Միխայիլ Միզինցև

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ստեփանակերտի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնն այսօրվանից անցնում է լիարժեք աշխատանքի։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումից հետո հումանիտար խնդիրներն առաջին պլանում են, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Շնորհիվ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության օպերատիվ որոշումների՝ հաջողվել է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի գոտում արյունահեղությունը։ Ռուս խաղաղապահներն այժմ հաջողությամբ ապահովում են միջոցառումների ամբողջ համալիրը, որը կապված է տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման հետ։ Այսօր առաջին պլան են մղվում մարդասիրական խնդիրները»,- ասել է Միզինցևը միջգերատեսչական համագործակցության հարցերին նվիրված համաժողովի ժամանակ։

«Այս նպատակով Ստեփանակերտում այսօրվանից կսկսի գործել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը»,- հավելել է նա:

Նշվում է, որ կենտրոնի հիմնական խնդիրն իրենց բնակության վայրերը լքած քաղաքացիների վերադարձն է, բնակչության  նորմալ կենսագործունեության համար ենթակառուցվածքների վերականգնման համար Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը, Ռուսաստանի պետական ​​մարմինների և կազմակերպությունների գործունեության համակարգումը` ռազմական գործողությունների արդյունքում տուժած շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:

Տաթև Ֆռանգյան