ԱԳ նախարար Արա Այվազյանը լիտվացի գործընկերոջն է ներկայացրել Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամն ու կարևորել միջազգային հանրության պատշաճ արձագանքը

Լուրեր

10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Լիտվայի արտգործնախարարը շնորհավորեց իր պաշտոնակցին և մաղթեց ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում: