Save the Children-ի ահազանգը․ պատերազմական պայմաններում ապրող երեխաների թիվը հասել է բացարձակ ռեկորդի

Լուրեր

03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019 թվականի ընթացքում զինված հակամարտությունների գոտում մեծացող երեխաների թիվը ավելացել է 11 միլիոնով։ Այս մասին հայտնել է Save the Children միջազգային կազմակերպությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երեխան ապրում է զինված հակամարտությունների պայմաններում։ Այսպիսին են Save the Children-ի «Պատերազմն ընդդեմ երեխաների» զեկույցի տվյալները, որը հրապարակվել է նոյեմբերի 20-ին։

Զեկույցից բխում է, որ 2019 թվականին 426 միլիոն երեխա է ապրել զինված հակամարտությունների գոտիներում, սակայն տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է 11 միլիոնով և հասել բացարձակ ռեկորդի:

Անցյալ տարի երեխաների համար առավել վտանգավոր երկրներն էին Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, Իրաքը, Եմենը, Մալին, Նիգերիան, Սիրիան, Սոմալին, Սուդանը, Հարավային Սուդանը և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը: Համաճարակը միայն վատթարացնում է իրավիճակը՝ աճող աղքատության և առողջապահական համակարգերի գերբեռնվածության պատճառով, ասվում է զեկույցում։

Save the Children-ը համաշխարհային հանրությանը կոչ է արել «դադարեցնել երեխաների դեմ պատերազմը»: Կազմակերպության տարեկան զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ:

Տաթև Ֆռանգյան