ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս COVID-19-ով վարակման դեպքում օգտագործել «Ռեմդեսիվիր»

Լուրեր

19.05.2024 | 23:02
Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով
19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
19.05.2024 | 22:12
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար. Զախարովա
19.05.2024 | 22:00
Սոցիալական ցանցերի ալգորիթմները ձեզ ավելի լավ գիտեն, քան դուք ինքներդ
19.05.2024 | 21:44
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել
19.05.2024 | 21:38
Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ
19.05.2024 | 21:31
Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 21:10
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են․ եղանակային պայմանները բարդացրել են գործընթացը
19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները խորհուրդ են տալիս COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին՝ չօգտագործել «Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցը՝ անկախ այն բանից, թե ինչքան բարդ ընթացք է ունենում հիվանդությունը։ Նշվում է, որ ոչ մի ապացույց չկա, որ այն բարելավում է վիճակը կամ նպաստում թոքերի օդափոխությունից խուսափելուն, գրում է Aljazeera-ն։

ԱՀԿ-ի նման խորհուրդները հիմնված են COVID-19-ով հիսպիտալացված շուրջ 7․000 պացիենտի շրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքների վրա, որոնց ընթացքում համեմատվել են մի քանի դեղորայքային բուժման արդյունքները։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ միայն կորտիկոստերոիդները, ինչպիսիք են դեքսամետազոնն ու հիդրոկորտիզոնը, ապացուցել են իրենց արդյունավետությունը կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ձևերում։ Ռեմդեսիվիրը, հիդրոքսիխլորոքինը, լոպինավիր/ռիտոնավիրը և ինտերֆերոնը, որոնք ակտիվորեն հետազոտվել են, կազմակերպության տվյալների համաձայն՝ չեն տալիս գրեթե ոչ մի արդյունք մահացության թվի նվազման տեսանկյունից։

ԱՀԿ-ից հոկտեմբերին հայտնել էին, որ ամսվա ընթացքում կհրապարակվի «Ռեմդեսիվիր» օգտագործման սկզբունքները։

Տաթև Ֆռանգյան