Լավրովը մեկնաբանել է LՂ շուրջ համաձայնագրի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը

Լուրեր

02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
Բոլորը

Տարօրինակ է լսել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է նրանց տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության մանրամասների մասին։ Այդ մանրամասները հաղորդվել են դիվանագիտական աղբյուրների միջոցով։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան մանրամասներ են ակնկալում ղարաբաղյան հակամարտության շուրջ Թուրքիայի դերակատարության վերաբերյալ։

«Ինձ համար տարօրինակ էր դա լսել։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ նման հայտարարությունները կա՛մ արտացոլում են նրանց ոչ բավարար տեղեկացվածությունը, ովքեր նման հայտարարություններ են անում, կա՛մ պարզապես շփոթմունքի արդյունք են»,- ասել է նա լրագրողներին։

Լավրովը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը տեղեկացվել է ամեն ինչի մասին պետքարտուղարի տեղակալի մակարդակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն այժմ գտնվում է երկարատև արտագնա շրջագայության մեջ։

Տաթև Ֆռանգյան