Կրեմլի խոսնակը՝ ԼՂ-ի շուրջ համաձայնագրի գլխավոր արդյունքի մասին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հրադադարի գլխավոր արդյունքն այն է, որ «թնդանոթները լռել են»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հարկավոր է դիմել ռազմական փորձագետներին։ Բայց, նախ և առաջ, հարկ է նշել, որ թնդանոթները լռել են։ Դա գլխավոր արդյունքն է։ Մարդիկ չեն զոհվում։ Սա ամենաարժեքավոր բանն է, որ կարող է լինել»,- գնահատելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի առաջին շաբաթվա արդյունքները՝ ասել է Պեսկովը։

Նա, միաժամանակ, չի մեկնաբանել ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնն ու Փարիզը մանրամասներ են ակնկալում ԼՂ հակամարտության շուրջ Թուրքիայի դերի մասին։

«Մենք չէինք ցանկանա մեկնաբանել Թուրքիայի հետ համանախագահների երկկողմ հարաբերությունները։ Եթե Մինսկի խմբի համանախագահությունում մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենք, կասկած չկա, որ մենք կտրամադրենք դրանք։ Հատկապես, որ մեր դիվանագիտական գերատեսչությունների գծով ԼՂ հարցով կանոնավոր շփումներ են ընթանում»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ՝ ինչպես պահպանել Լեռնային Ղարաբաղում վերջերս հաստատված խաղաղությունը, ապահովել բոլոր տեղահանված անձանց, փախստականների վերադարձը և ինչպես դիտարկել այդ խաղաղության պահպանումը։