Բայդենը Թրամփին կոչ է արել սահուն կերպով փոխանցել իշխանությունը

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ նախագահ ընտրվելու մասին, կոչ է արել հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ համագործակցել իր անցումային թիմի հետ, նախ և առաջ՝ համաճարակի դեմ պայքարում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ հանրապետականները շփոթված են, իսկ մի քանի նահանգներում քվեարկության արդյունքները կասկածի տակ դնելու փորձերը ձախողվում են։

Բայդենը նաև հայտարարել է, թե ով է լինելու Սպիտակ տան ապագա ղեկավարի տեղակալը։ Ակնկալվում է, որ Բայդենի վարչակազմի ձևավորման ժամանակ այս կարևոր պաշտոնը կստանա նրա նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջեն Օ՛Մելլի Դիլոնը։

Երկուշաբթի Դելավեր նահանգի Վիլմինգթոն քաղաքում հրավիրված ասուլիսում Բայդենը բարձրաձայնել է երկու հիմնական խնդիր՝ իշխանության փոխանցում և կորոնավիրուսի պատվաստանյութի տարածում:

Նրա խոսքով՝ որքան շուտ իր անցումային թիմի անդամները հասանելիություն ունենան կորոնավիրուսի պատվաստանյութը տարածելու՝ վարչակազմի ծրագրին, այնքան ավելի սահուն կլինի իշխանության փոխանցումը:

Տաթև Ֆռանգյան