Բելառուսում բողոքի ցույցերի 1․000-ից ավելի մասնակից է ձերբակալվել

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը հրապարակել է կիրակի Բելառուսում գրանցված բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների ցուցակը։ Այդ տվյալների համաձայն՝ ցուցակում ավելի քան 1․000 մարդ կա։

«Կիրակի՝ նոյեմբերի 15-ին, Բելառուսում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Ձերբակալությունները սկսվել են Մինսկում, Պուշկինի ու Պրիտիցկի շրջաններում, որտեղ հավաքվել են խաղաղ ցուցարարներ։ Ձերբակալություններ են եղել նաև Նովոգրուդկոյում, Բոբրույսկում, Վիտեբսկում, Գոմելում ու Սվետլոգորսկում»,- ասվում է կենտրոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Կեսգիշերն անց՝ ժամը 0:17-ի դրությամբ, ձերբակալվածների ցուցակում կա 1․048 մարդ։ Նրանց մեծ մասը ձերբակալվել է Մինսկում, ձերբակալություններ են եղել նաև Բրեստում, Բոբրույսկում, Վիտեբսկում և այլ քաղաքներում։

Կիրակի Բելառուսում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ի հիշատակ Մինսկի 31-ամյա բնակիչ Ռոման Բոնդարենկոյի, որը մահացել էր նոյեմբերի 12-ին, գրում է ՏԱՍՍ-ը: Բողոքի ցույցի էպիկենտրոնը դարձել է Մինսկի, այսպես կոչված, «Փոփոխությունների հրապարակը»: Հենց այստեղ է նոյեմբերի 11-ի երեկոյան միջադեպ տեղի ունեցել, որի մասնակիցն է եղել մահացած Բոնդարենկոն: Դիմակներով անհայտ անձինք ծեծի էին ենթարկել նրան, այնուհետև տեղափոխել ոստիկանության բաժանմունք, իսկ այնտեղից՝ հիվանդանոց, որտեղ էլ վերջինը մահացել է։

Տաթև Ֆռանգյան