2016թ. Հայաստանը Ռուսաստանում ավելի շատ ներդրում է կատարել, քան հակառակը

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

Այն, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը տարեց տարի նվազում է՝ հայտնի փաստ է, սակայն այն, որ այսօր Հայաստանից են ներդրումներն արտահոսում՝ թերևս քչերին է հայտնի: Մասնավորապես՝ Հայաստանի համար առաջին ներդրումային գործընկերը` Ռուսաստանի Դաշնությունը, որի կատարած ներդրումները կազմում են մեր համախառն ներդրումային հոսքերի մոտ 36%-ը, սկսել է իր կողմից արված ներդրումները հետ տանել: Իհարկե, վիճակագրությունից պարզ չի դառնում՝ դրանք ռուսական ընկերությունների՝ նախկինում Հայաստանում արված ներդրումնե՞րն են, դրանցից ստացված եկամուտները, թե՞ հայ գործարարների գումարները, սակայն փաստը մնում է այն, որ անցած տարվա կտրվածքով՝ Հայաստանը Ռուսաստանում ավելի շատ ներդրումներ է արել:

Պարզվում է, որ տարիներ շարունակ ներդրումներ արած ոլորտներից Ռուսաստանը սկսել է ետ տանել իր գումարները: Այսպես, միայն մետաղական հանքաքարի արդյունահանման բնագավառից ՌԴ-ն 2016թ.-ին Հայաստանից տարել է 16.5 մլրդ դրամի գումար, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտից` գրեթե 4.5 մլրդ դրամ, հիմնային մետաղների արտադրության բնագավառից` մոտ 12.7 մլրդ դրամ: Այսինքն` մոտ 34 միլիարդ դրամ կամ 70 մլն ԱՄՆ դոլար ՝միայն այս երեք փոխկապակցված ոլորտներից:

Հետաքրքիր է նաև, որ եթե 2015թ.-ին Ռուսաստանը Հայաստանի դեղագործության բնագավառում կատարել է մոտ 6.1 մլրդ դրամի ներդրումներ, ապա 2016թ.-ին ոչ մի դրամ չի ներդրել: Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման բնագավառից զուտ ներհոսքը դեպի Ռուսաստան կազմել է մոտ 20 մլրդ դրամ կամ մոտ 41 մլն ԱՄՆ դոլար: Հակառակ միտումն առկա է հեռահաղորդակցության բնագավառում, որտեղ կա որոշ դրական տեղաշարժ. 2016թ.-ին այստեղ մոտ 4.5 մլրդ դրամ գումար է ներդրվել, որը, սակայն, ամբողջական պատկերի վրա էականորեն չի ազդել: Ստացվում է, որ նշված ոլորտներից օտարերկրյա ներդրումները Հայաստանից հոսել են դեպի Ռուսաստան: Իսկ թե ինչու է դա այդպես հարցի պատասխանը թերևս պետք է տա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, քանի որ վերջինս պատասխանատու պետք է լինի ոչ միայն ներդրումների ներգրավման, այլև դրանց արտահոսքի համար:

Նկատենք, սակայն, որ այդ ամենը չի խանգարում, որպեսզի ռուսական իմիտացիոն ներդրումների PR-ը շարունակվի: Այսպես. նախընտրական փուլում ՀՀ-ում ներկայացվեց մի ակումբի ստեղծման գաղափար, որի միջոցով ռուսական կապիտալը ներդրումների տեսքով պետք է հոսի Հայաստան: Սակայն ներդրումների ակումբի հեղինակներն անտեսեցին այն, որ 2016թ.-ին ԱՎԾ տվյալներով՝ ՀՀ-ից դեպի Ռուսաստանի Դաշնություն մոտ 52 միլիարդ դրամի կամ մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի օտարերկրյա զուտ ներդրումների արտահոսք է եղել: Հարց է ծագում. որքանով է իրատեսական այս պարագայում Հայաստանում համախմբել ռուսաստանաբնակ հայ գործարարներին և ասել, որ մենք ունենք ներդրումային լուրջ ծրագրեր, եկեք ներդրումներ արեք: Արդյո՞ք այդ ակումբի անդամները չեն հետաքրքրվի, թե ինչու են Հայաստանից ավելի շատ ներդրումներ կատարվում Ռուսաստանում, ինչ է արվում դա կանխելու համար և ի վերջո՝ ինչն է հանդիսանում առկա ոչ նպաստավոր պայմանների պատճառը:

Հայաստանի կառավարությունն՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ունի՞ այդ հարցերի պատասխաններն, ու ամենակարևորը՝ առարկայական լուծումները՝ պարզ կդառնա առաջիկայում, ամենաուշը՝ մինչև 2018թ.-ի ապրիլ, երբ կորոշվի Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում մնալ-չմնալու հարցը: Իսկ մինչ այդ նկատենք, որ առնվազն տարակուսելի է, թե ինչպես է ստացվում, որ տնտեսական անկում գրանցած տարում Ռուսաստանի տնտեսությունն ավելի գրավիչ է եղել ներդրումների համար, քան Հայաստանը: Թե, պարզապես, հայտնվելով վատ տնտեսական իրավիճակում Ռուսաստանը ստիպված իր գումարները ետ է տարել մեր նման «հզոր» և «ներդրումների կարիք չունեցող» երկրից:

 

Անհավատալի է, բայց ստացվում է՝ ոչ թե մենք ենք կախված ռուսական ներդրումներից, այլ` Ռուսաստանը մեզանից:

 

Թ. Միքայելյան