Bild-ը՝ ԼՂ-ում պատերազմի մասին․ «Մենք դիտեցինք՝ ինչպես ընթացավ պատերազմն ու ձեռքերը ծալած մնացինք»

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական BIlD պարբերականի խմբագրի տեղակալ Փոլ Ռոնզհեյմերը, որը պատերազմի օրերին Արցախում էր, հոդված է հրապարակել տիրող իրավիճակի մասին։

«Երբ ես հոկտեմբերի սկզբին Ղարաբաղում ապաստարան էի փնտրում՝ ադրբեջանական բանակի ռումբերից պատսպարվելու համար, երբ պատերը ցնցվում էին, երբ տեսնում էի մարդկանց վախը, անընդհատ հարցնում էի՝ ինչո՞ւ ՆԱՏՕ-ն  և ԵՄ-ն չեն միջամտում ԼՂ-ում կատարվածին»,- գրում է հոդվածագիրը։

Նա հավելել է, որ հիմա գործարքն արված է առանց ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և նույնիսկ ԵԱՀԿ-ի, որը 1992թ-ից ներգրավված է հակամարտության կարգավորման գործում, բայց հիմա ամբողջովին բացառված է։ «Դա ամբողջական ձախողում է, ամոթ՝ Գերմանիայի համար, որպես Միսկի խմբի անդամ»,- գրել է նա։

Հոդվածում ասվում է, որ նորից մեկ դերակատար հաղթեց․ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հրադադարի հասավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ «Սա ցավալի պարտություն է Հայաստանի ու նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար»։

Ըստ հոդվածագրի՝ հայերը, որոնք ապրում են ԼՂ-ում, հիմա տեղահանման վտանգի առաջ են, քանի որ ոչ ոք չի հավատում Ադրբեջանի կառավարությանը, որը հայտարարում է, թե մարդկանց թույլատրվում է մնալ։

«Նախագահ Ալիևը ստախոս է։ Երբ BBC-ի լրագրողն այս շաբաթ հարցրեց՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հրետակոծում քաղաքացիական օբյեկտները, նա դա անվանեց «կեղծ լուր»։ Երբ լրագրողն ասաց, որ BBC-ի լրագրողներն իրենց աչքերով են տեսել ռմբակոծությունները, նա կրկնեց, որ դրանք «ֆեյք լուրեր» են»,- գրում է Ռոնզհեյմերը՝ հավելելով, որ ինքն ականատեսն է եղել ադրբեջանական բանակի դաժան հարձակումներին։

«Երբ մենք ռեպորտաժներ էինք անում Ստեփանակերտից, ամեն գիշեր անցկացնում էինք նկուղում։ Ազդանշանները հնչում էին, հարձակումները դաժան էին»,- պատմել է լրագրողը։

Հոդվածագիրը նաև նշել է, որ ըստ ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, բայց արդյո՞ք սա արդարացնում է դաժան պատերազմ սկսելն ու հայկական կողմի հազարավոր կորուստները, կարո՞ղ է այն արդարացնել դաժան զենքի օգտագործումը, ինչպիսիք են իսրայելական «կամիկաձե» անօդաչուները, բավարա՞ր է բացատրելու՝ ինչու ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն աչք փակեցին, երբ սպանում էին մարդկանց։

Հեղինակը նաև նշում է, որ Ղարաբաղի ապաստարաններում հանդիպել է «շատ տպավորիչ մարդկանց, ովքեր սիրում են իրենց երկիրը, խաղաղություն են ցանկանում և վախենում են տեղահանվելուց»։

«Աշխարհը, որը երես է թեքել, գոնե հիմա պետք է նայի։ Ադրբեջանի ստախոս նախագահին չի կարելի հավատալ։ Պետք են միջազգային դիտորդներ, որոնք ԼՂ-ում կկանխեն մարդկանց սպանությունն ու տեղահանումը։ Մենք կշարունակենք աչք փակել, թե՞ վերջապես կընտրենք՝ տեսնել այն, ինչ կատարվում է»,- եզրափակել է լրագրողը։

Էմմա Չոբանյան