Թուրք նախարարը հայտարարել է, թե Թուրքիայի ԶՈՒ-ն մասնակցելու է ԼՂ-ում խաղաղապահ առաքելությանը․ ՏԱՍՍ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ հայտարարել է, որ թուրք զինծառայողները, Ռուսաստանի Դաշնության հետ միասին, կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNN Turk-ը:

«Թուրքիան տեղ է զբաղեցնելու խաղաղապահ առաքելությունում՝ համաձայնագրի պայմանների կատարումը դիտարկելու և վերահսկելու համար»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն ու տարածաշրջանում «ռուս-թուրքական խաղաղարար կենտրոնի» ստեղծումը։ Նույն օրը Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին գրված չէ կրակի դադարեցման և դրա պայմանների մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունում, այլ «առանձին պայմանավորվածության առարկա է»։ ՌԴ նախագահի խոսնակը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղարարների ներկայություն նախատեսված չէ։

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան ու Մոսկվան արձանագրություն են ստորագրել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է հետևի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա է մեկնելու ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին, քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները:

Տաթև Ֆռանգյան