ԼՂ հարցով ցանկացած երկարաժամկետ համաձայնություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը․ Մակրոն

Լուրեր

03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է Թուրքիային՝ պահանջելով դադարեցնել սադրանքները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Նշվում է, որ Մակրոնն ուսումնասիրում է կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը, բայց ընդգծել է, որ ցանկացած երկարաժամկետ համաձայնություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը։

Իսկ Թուրքիան, Ֆրանսիայի նախագահի կարծիքով, պետք է զերծ մնա ցանկացած գործողություններից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել համաձայնության ապագան։

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։