Պուտինը հայտարարել է Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի ոչնչացնելու մասին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստացիորեն ոչնչացվել է: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեսակապով բանակցությունների ժամանակ, ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել՝ Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորման խթանման, նրա ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության վերականգնման համար»,- հայտարարել է Պուտինը։

Նա նշել է Աստանայի ձևաչափով իրականացված արդյունավետ աշխատանքի մասին՝ Իրանից և Թուրքիայից գործընկերների մասնակցությամբ:

«Համատեղ ջանքերով մենք կարողացանք շատ բանի հասնել։ Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացիորեն վերացվել է, նկատելիորեն նվազել է նաև բռնության մակարդակը, հաստատվում է խաղաղ կյանք, ՄԱԿ-ի հովանու ներքո ընթանում է ներառական քաղաքական գործընթաց»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը:

Պուտինը շեշտել է, որ այս փուլում մեծ նշանակություն ունի նաև Սիրիայի հետկոնֆլիկտային վերակառուցումը և, առաջին հերթին, սիրիացի փախստականների և ներքին տեղահանվածների՝ իրենց տներ վերադարձը:

Տաթև Ֆռանգյան