Հայկական ԶՈՒ-ի մասին գումարի դիմաց Ադրբեջանին տեղեկություններ տված քաղաքացին կալանավորվել է․ ԱԱԾ. armtimes.com

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի եւ ռազմական մի շարք գաղտնիքների մասին վարձատրության դիմաց ադրբեջանական հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցած ՀՀ քաղաքացի Մ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության համար։

Մ․ Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտվել է պետական դավաճանության եւս մեկ դեպք։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Մ․ Ս․-ն 2015թ. ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով գտնվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում եւ հայտնվել այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում, իսկ Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թվականին, ընդունել վերջիններիս առաջարկը՝ համաձայնելով տեղեկություններ փոխանցել Հայոց բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ. Ս.-ն ձերբակալվել էր եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Նշենք, որ սա հայկական զինված ուժերի վերաբերյալ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հավաքագրման հայտնի դարձած երրորդ դեպքն է։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին, իսկ օրեր անց՝ հոկտեմբերի 4-ին, բացահայտվել էր նաեւ ՀՀ քաղաքացու օժանդակությամբ օտարերկրացի քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու դեպք։ Նախկին զինվորականը եւ հիշյալ օտարերկրացի քաղաքացին եւս կալանավորված են։