Ռազմական դրության ընթացքում հրապարակման կանոնները խախտելու համար հնարավոր է՝ նախատեսվի ազատազրկում

Լուրեր

24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ Քրեական օրենսգրքում պատրաստվում է փոփոխություններ անել, որոնց համաձայն պատիժներ են նախատեսվում ռազմական դրության ընթացքում տեղեկատվության հրապարակման եւ տարածման կանոնները խախտելու համար: Նախագիծը դեռ Ազգային ժողովի կայքում հրապարակված չէ, սակայն Factor.am-ի խորհրդարանական աղբյուրները փոխանցել են «Իմ քայլ»-ի կողմից հեղինակած փաստաթուղթը։

Ստորեւ ներկայացնում ենք օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները.

 Հոդված 307.4 Ռազմական դրության  իրավական ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը

1.Ռազմական դրության  իրավական  ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, եթե բացակայում են սույն օրենսգրքի 307.5-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2.Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո նույն արարքը կատարելը կամ նույն օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված արարքի համար վարչական տույժի կիրառումից հետո հրապարակումը դիտավորյալ չվերացնելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 307.5-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի երկուհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հոդված 307.5 Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում պետական պաշտպանունակության կամ անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը

1.Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում պետական պաշտպանունակության կամ անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից յոթ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով։

2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

Քրեական օրենսգրքումկատարվելիք փոփոխությունների շուրջ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Սուրեն Գրիգորյանից: Վերջինս նախագծի առկայության վերաբերյալ ասաց. « Ես չեմ հաստատում կամ հերքում, որ նման բան քննարկվում է: Եթե կլինի նախագիծ, որը պետք է հանրությանը ներկայացվի, այն  կդրվի շրջանառության մեջ: Ինչ-որ աշխատանքային կարգով քննարկվում է կամ չի քննարկվում, հարկ չեմ համարում անդրադառնալ»:

Մեր տեղեկություններով, երկուշաբթի օրը նախատեսվում է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է այս նախագիծը:

Նարեկ Կիրակոսյան