Անվտանգության խորհրդի նիստ նախատեսված չի եղել. վարչապետի խոսնակ
Քաղաքականություն
07.11.2020 | 22:32ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը չի հետաձգվել, քանի որ այսօր նիստ նախատեսված չի եղել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:
«Եթե անվտանգության խորհրդի նիստ լինի, մենք կհայտարարենք, ինչպես միշտ արել ենք»,- ասաց նա:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այսօր` ժամը 18.00-ին, նախատեսված էր ՀՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որը, սակայն, հետաձգել է:
Նարեկ Կիրակոսյան