ԱՄՆ հաջորդ նախագահի առաջնային պարտականությունը պիտի լինի խորը բաժանումը վերացնելը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Միացյալ Նահանգները մեկ հզոր պետություն է, սակայն, երբ գործը հասնում է ընտրություններին, առաջ է գալիս տպավորություն, որ մարդիկ այստեղ ապրում են երկու տարբեր իրականություններում. գրում է VOA-ն:

Բայդենի աջակիցներն ասում են, որ իրենք այլևս չեն ճանաչում Ամերիկան: «Կարծում ենք, որ Թրամփն է դրա մեղավորը»,- ասում են նրանք:

Թրամփի աջակիցներից շատերն էլ ասում են, թե Թրամփն էր, որը վերականգնեց երկրի տնտեսությունը: «Դրամական շուկայում նկատելիորեն են աճել մեր ներդրումները, այսօր ավելի մեծ եկամուտ ենք ստանում»,- ասում են նրանք:

Երկու տեսակետ, որոնք լիովին արտացոլում են այստեղ առկա բաժանումը:

Ինչպես Կալիֆորնիայի տեխնոլոգիաների հաստատության քաղաքական գիտնական Մայքլ Ալվարեզն է ասում, «Ամերիկայում մարդիկ բաժանված են կուսակցական և գաղափարախոսական սահմաններով: Մենք բաժանված ենք սոցիալական ու տնտեսական հարցերով»:

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, պետք է հիշեցնել, որ Բայդենի ընտրարշավը հիմնականում կենտրոնանում էր կորոնավիրուսի համաճարակի հարցում Թրամփի վարած, իրենց խոսքերով ասած, սխալ քաղաքականության վրա: Սակայն քվեների միայն չնչին տարբերությունն այսօր ցույց է տալիս, որ Բայդենի թիմն այս ընթացքում բաց է թողել մի շարք այլ կարևոր հարցեր:

Հավասար պայքարի ընթացքը ցույց է տալիս նաև ԱՄՆ-ում փոփոխվող ժողովրդագրությունը և քաղաքական աշխարհագրությունը: Մայքլ Ալվարեզի խոսքերով, դեմոկրատները միշտ չէ, որ կարող են վստահել սևամորթ ամերիկացիների աջակցությանը: «Կարծում եմ, որ նրանց լիակատար աջակցությունը վայելելու համար դեռ անելիքներ շատ ունեն»,- ասում է նա:

Ով է,լ ի վերջո, ընտրվի հաջորդ նախագահ, առերեսվելու է մի շարք լուրջ խնդիրների, որոնցից առաջինը շարունակվող համաճարակն է, այնուհետև` տնտեսական անկումը: Խնդիրներ, որոնք հարթելու ճանապարհին պիտի փորձի վերացնել խորը բաժանումն ամերիկացիների շրջանում: