ԼՂ-ի հակամարտության գոտում սպանված սիրիացի վարձկանների թիվը հասել է 250-ի․ ավելի շատ մարմիններ են բերվում Սիրիա․ SOHR

Լուրեր

18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնի ակտիվիստները դիտարկել են արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից կռվող թուրքամետ վարձկանների նոր մարմինների տեղափոխումը Սիրիա․ գրում է SOHR-ը։

12 վարձկանների մարմններ են տեղափոխվել թուրքական ուժերի հսկողության տակ գտնվող հյուսիսային Սիրիայի տարածքներ։

SOHR-ի ակտիվիստները նաև փաստագրել են վերջին մի քանի ժամվա ընթացքում ամենաքիչը 10 վարձկանի մահ Ադրբեջանի մարտերում։ Սեպտեմբերի սկզբից էլ, ընդհանուր առմամբ, սպանվել է 250 սիրիացի վարձկան, ներառյալ այն 195-ը որոնց մարմինները բերվել են Սիրիա, մյուսները մնացել են Ադրբեջանում։

Կենտրոնը գրում է, որ ԼՂ-ի մարտերում կռվող սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը ամենաքիչը 2580 է, որոնցից 342-ը վերադարձել են Սիրիա։

Նշվում է նաև, որ Թուրքիան փորձում է ավելի շատ վարձկաններ ուղարկել ԼՂ-ի հակամարտության գոտի, քանի որ վարձկանների մի մասը հրաժարվում է կռվել ադրբեջանական ուժերի կողքին՝ կրոնական գործոնի և մեծ թվով մարդկային կորուստների պատճառով։

Բացի այդ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջան ուղարկված վարձկաններից շատերը նույնիսկ չգիտեն , որ ադրբեջանցիները շիական համայնքին են պատկանում, և դա իմանալուց հետո վարձկանների մի մասը վերադառնում է Սիրիա։

Էմմա Չոբանյան