Երևանը պատրաստ է դեսպաններին ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերեվարված ահաբեկիչներին․ Ալեն Սիմոնյան

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանի ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերեվարված ահաբեկիչներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այսօր արդեն փաստ է, որ Ղարաբաղում գործում են ահաբեկիչները։

«Մենք Սիրիայից ու Լիբիայից գերեվարված վարձկաններ ունենք, որոնք ամեն ինչ պատմում են։ Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն ընձեռել շփվել ահաբեկիչների հետ, որոնք գերեվարվել են մարտական գործողությունների ժամանակ։ Ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, պարտավորություն եմ վերցնում կազմակերպել նման հանդիպում»,- հայտարարել է Սիմոնյանը։

Վերջինս հայտարարել է, որ ներկայիս պայմաններում հնարավոր չի համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Վարչապետն արդեն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել։ Նման հայտարարություն է արել նաև Ադբեջանի նախագահը։ Սակայն ես դրան չեմ հավատում։ Այս փուլում այս խնդրին դիվանագիտական լուծում տալը չափազանց դժվար կլինի»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան