Պուտինը անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
Քաղաքականություն
06.11.2020 | 15:51ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում խորհրդի մշտական անդամների հետ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերից զատ, քննարկել է նաև ԼՂ-ի շուրջ տիրող իրավիճակը։ Հաղորդում է Ռիա Նովոստիին։
«Շարունակվել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կարգավորման ջանքերի շուրջ մտքերի փոխանակումը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։