Հաղթանակի համար կարևոր Ջորջիա նահանգում Բայդենը գրեթե հավասարվել է Թրամփին

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը գրեթե հավասարվել է Դոնալդ Թրամփին Ջորջիա նահանգում, որտեղ ավելի վաղ առաջատար էր երկրի գործող նախագահը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Բայդենն ունի ձայների 49,36 տոկոսը, իսկ Թրամփը՝ 49,4 տոկոսը։ Այժմն նրանց բաժանում է ընդամենը 1775 ձայն։

Հավելենք, որ Ջորջիան 16 քվեով այն 4 կարևոր նահանգներից է, որոնք կարող են վճռել ընտրությունների արդյունքները, սակայն դեռևս այստեղ հայտնի չեն քվեարկության վերջնական արդյունքները։ Սակայն Թրամփի գրասենյակն արդեն հայց է ներկայացրել նահանգի դատարան՝ պահանջելով ընտրական հանձնաժողովից հետևել քվեների հաշվարկման բոլոր օրենքներին ու փոստով ստացված քվեաթերթիկների պահպանման կանոններին։

Նկատենք, որ ԱՄՆ ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի առնվազն 270 քվե։ Վերջին տվյաների համաձայն Բայդենն ունի 264 քվե, իսկ Թրամփը՝ 214։ Ջորջիայից բացի ձայների հաշվարկ է ընթանում նաև Փենսիլվանիայում, Հյուսիսային Կարոլինայում ու Նևադայում։

Հաշվարկի ձգձգումը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով շատ ընտրողներ քվեարկել են փոստով, և նրանց քվեաթերթիկները դեռ շարունակում են ստանալ ընտրական հանձնաժողովները։ Մասնավորապես, Նևադայում հայտարարել են, որ  նման քվեաթերթիկները կընդունեն մինչ նոյեմբերի 10-ը։

Տաթև Ֆռանգյան