ԱՄՆ քաղաքներում բողոքի ցույցեր են․ կան ձերբակալվածներ

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի ֆոնին երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի ալիք է բարձրացել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Այսպես՝ Star Tribune-ը գրում է, որ Մինեապոլիս քաղաքում հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել դաշնային 94-րդ մայրուղի։ Նրանք բողոքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ընտրությունների արդյունքները բողոքարկելու նրա սպառնալիքների դեմ։

Բողոքի ցույցերը սկսվել են տեղի ժամանակով 19:45 -ին։ Ոստիկանները փակել են մայրուղու երթևեկությունը։ Կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ։ Կալանքի ձևակերպման գործընթացը տևել է ավելի քան երկու ժամ: Ցուցարարներին կոչ են արել նստել ասֆալտին ու սպասել, սակայն որոշները միացրել են երաժշտություն ու սկսել են պարել։
Եվս մեկ բողոքի ցույց է տեղի ունեցել Չիկագոյում։ Ինչպես հայտնում է Chicago Sun Times-ը, առնվազն մի քանի հազար մարդ է դուրս եկել քաղաքի կենտրոն՝ պահանջելով հաշվել մինչև վերջին քվեն։ Ցուցարարներն իրենց ձեռքին պահել են «Կանգնեցրե՛ք Թրամփին» ու «Թրամփ հեռացի՛ր» գրություններով պաստառներ։
Բողոքի ցույցեր են գրանցվել նաև Ֆիլադելֆիայում։ CBS Philly հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ համոզվելու համար, որ յուրաքանչյուր քվե կվերահաշվարկվի։ Նրանց են միացել նաև այն մարդիկ, ովքեր բողոքում են ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ուոլտեր Ուոլեսի սպանության դեմ։
Բացի այդ, տեղեկացվում է, որ Փորթլենդում  բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։ Ինչպես փոխանցում է  Fox News-ը, ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ ու ապակյա շշեր են շպրտել, իսկ ցուցարարներից մեկի մոտ հայտնաբերվել է հրացան։
Ոստիկանությունն անկարգություններն անվանել է խռովություն, ձերբակավել է 10-ից ավելի մարդ։ Նահանգի իշխանությունները որոշել են կարգ ու կանոն հաստատելու համար ազգային գվարդիային ներգրավել։
Տաթև Ֆռանգյան