ՌԴ Պետդումա երկրի նախկին ղեկավարի անձեռնմխելիության վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել

Լուրեր

03.11.2026 | 15:19
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
Բոլորը

ՌԴ Պետդումա նախկին նախագահի անձեռնմխելիության մասին օրինագիծ է ներկայացվել՝ անկախ նախագահի ղեկավարման ժամանակահատվածից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դաշնային  խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:

Այժմ երկրի նախկին ղեկավարին հնարավոր չէ ենթարկել քրեական հետապնդման կամ վարչական պատասխանատվության արարքների համար, որոնք վերջինը կատարել է իր ղեկավարման ժամանակաշրջանում։ Նախկին նախագահին չի կարելի նաև ձերբակալել, կալանավորել, խուզարկել, հարցաքննել կամ ստուգել, եթե գործը կապված է երկրի ղեկավարի պարտականությունների կատարման հետ։

«Օրինագիծը բացառում է հակաիրավական գործողությունների կատարման ժամկետների մատնանշումը: Այսպիսով, ընդլայնվում է իր լիազորությունների կատարումը դադարեցրած նախագահի անձեռնմխելիության ժամանակային ազդեցության շրջանը»,- պարզաբանել է Կլիշասը։

Այս նախագծով փոփոխվում է անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Եթե օրինագիծն ընդունվի, երկրի նախկին նախագահը կարող է զրկվել անձեռնմխելիությունից, եթե նրա դեմ քրեական գործ հարուցվի երկրի ղեկավարի պարտականությունները կատարելու ժամանակահատվածում ծանր հանցագործություններ կատարելու վերաբերյալ։

Գործընթացը պետք է նախաձեռնի Քննչական կոմիտեի նախագահը: Դա անելու համար նա պարտավոր է համապատասխան փաստաթուղթն ուղարկել Պետդումա:

Համաձայն նոր նախագծի՝ նախկին նախագահին անձեռնմխելիությունից կարող է զրկել Դաշնային խորհուրդը և միայն Պետդումայի կողմից «դավաճանության կամ այլ ծանր հանցագործություն կատարելու» մեղադրանքի հիման վրա: Դրանից հետո մեղադրանքը պետք է հաստատվի Գերագույն և Սահմանադրական դատարանների կողմից:

Տաթև Ֆռանգյան