Հայ-ռուսական պայմանագրով ինչ անհրաժեշտ է՝ արվում է. Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյանի նամակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացվում են՝ ՌԴ-ից աջակցության առումով: Այն, ինչ վերաբերում է հայ-ռուսական պայմանագրային հարաբերություններին և դրանից բխող գործառույթներին, ինչ որ անհրաժեշտ է՝ արվում է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը աջակցության համար դիմել է ՌԴ նախագահին:

«Երեք անգամ համանախագահող երկրների ղեկավարներն իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու համար, 3 անգամ Հայաստանը լրջագույնս ներգրավվել է և ապահովել է դրա համաձայնեցումը, և 3 անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, որովհետև 3 անգամ էլ Ադրբեջանը, հավանաբար, ուղղորդվել է Թուրքիայի կողմից»,- նշեց Մնացականյանը:

Նա նաև ընդգծեց, որ դրանից, սակայն, չի բխում, որ դադարելու ենք աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ և ոչ թե միայնակ, այլ համանախագահների հետ միասին: «Հիմքում դրված են այն 4 կետերը, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ, դրանք վերահաստատվել են նաև մյուս հանդիպումների ժամանակ և այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել: Կարևոր հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթները: Այդ առումով նույնպես այսօր աշխատանքները կատարվում են և մեզ անհրաժեշտ է դրան հասնել, համանախագահների այդ առումով ներգրավվածությունը աշխատանքին մնում է շատ կարևոր»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: