Անհայտ չարագործը Մոսկվայում պատանդներ է վերցրել ու սպառնում է պայթյուն իրականացնել
Քաղաքականություն
04.11.2020 | 11:10Անհայտ չարագործը Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակարաններից մեկում պատանդներ է վերցրել և սպառնում է պայթյուն իրականացնել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայություններում սեփական աղբյուրը։
«Գոլովինսկոե մայրուղի, շենք 8, բնակարան 1 հասցեում անհայտ անձը պատանդների է պահում։ Չարագործը պնդում է, որ պայթուցիկ ունի ու մտադիր է պայթեցնել այն»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Թե քանի մարդ է պատանդ վերցվել բնակարանում, առայժմ հայտնի չէ։ Շենքի մուտքն ու ելքը շրջափակված են, բնակիչներին չեն տարհանել։
Տաթև Ֆռանգյան