Ալիևը նորից նույն երգն է երգում․ պատրաստ է կանգնեցնել պատերազմը

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է կանգնեցնել պատերազմը Ղարաբաղում, սակայն դրա համար Երևանը պետք է իր վրա պարտավորություն վերցնի «օկուպացված տարածքներից» զորքերը դուրս բերելու հարցում։

«Նախ՝ ես կարծում եմ, որ ինչքան շուտ ավարտվի այս պատերազմը, այնքան լավ կլինի․․․ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ ու կարող եմ ևս մեկ անգամ կրկնել․․․ Եթե ՀՀ վարչապետը իր վրա պարտավորություն վերցնի մնացած տարածքների ազատագրման համար, ապա մենք պատրաստ ենք կանգնել հենց այսօր։ Դեռևս նա իր վրա նման պարտավորություն չի վերցրել»,- հայտարարել է Ալիևը La Repubblica-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Խոսելով փոխզիջումների մասին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ փոխզիջումով Երևանը պետք է «ամբողջությամբ ազատի բոլոր օկուպացված տարածքները՝ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ու կատարի դրա հիմնարար սկզբունքները»։

«Հիմնարար սկզբունքներում ասվում է, որ սկզբում պետք է ազատագրվի 5 շրջան, այնուհետև՝ 2 շրջան։ Մենք արդեն միակողմանիորեն ազատագրել ենք 4 շրջան։ Այս պատճառով էլ նա պետք է ասի, որ զորքերը պետք է դուրս բերվեն մնացած օկուպացված շրջաններից։ Բայց նա նման հայտարարություն չի անում»,- եզրափակել է Ալիևը։

Նկատենք, որ Ադրբեջանի նախագահը, կարծես թե, այլևս բան չի կարողանում ասել և վերջին շրջանում գրեթե բոլոր հարցազրույցներում նույն հայտարարությունն է անում՝ փորձելով քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ, թե իբրև ինքը խաղաղության կողմնակից է։

 

Տաթև Ֆռանգյան