Լավրովը մեկնաբանել է Էրդողանի՝ ԼՂ հակամարտությունը ՌԴ-ի հետ միասին կարգավորելու առաջարկը

Լուրեր

03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավորվը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկին, համաձայն որի՝ պետք է ձևավորել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նոր ձևաչափ՝ «2-ը 2 դեմ», որտեղ գլխավոր արտաքին խաղացողները կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան։

«Բանակցային գործընթացի վերաբերյալ կան բազմաթիվ առաջարկներ, այդ թվում նաև՝ դրա ընդլայնման վերաբերյալ և այլն։ Այս թեման, մասնավորապես, վերջերս քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը։ Երկու ժողովուրդներին՝ և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին, դիտարկում ենք որպես մեզ բարեկամ երկիր, և մենք չենք կարող կիսել նման ձգտումները։ Բացառապես խաղաղ կարգավորման կողմ են արտահայտվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները։ Հենց համանախագահների այս եռյակն է հանդիսանում այս հին հակամարտության կարգավորման համար միջնորդական համընդունելի ձևաչափը։ Այս կապակցությամբ Մոսկվայում ադրբեջանցի ու հայ գործընկերները հոկտեմբերի 10-ի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ հաստատել են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։ Այնուամենայնիվ, մենք կողմ ենք աշխատել բոլոր գործընկերների, այդ թվում՝ հարևանների հետ, ովքեր հնարավորություն ունեն ազդել կողմերի վրա, որպեսզի պայմաններ ստեղծվեն քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման հասնելու համար՝ հիմնական սկզբունքներին համահունչ, որոնք առաջ են քաշել համանախագահները Բաքվի և Երևանի հետ շփումների արդյունքում»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի օգտագործել տարածաշրջանում ունեցած իր ազդեցությունը, կաշխատի թուրք գործընկերների հետ՝ ԼՂ հակամարտության ռազմական սցենարի հետագա զարգացումը կանգնեցնելու համար։

Պարբերականի հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանն այլևս չափազանց կախված չէ Թուրքիայից տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում՝ Սիրիայից և Լիբիայից մինչև Լեռնային Ղարաբաղ, Լավրովն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվորեն աշխատում են՝ տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։

«Լեռնային Ղարաբաղի պարագայում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է, ինչի մասին ես մասամբ ասել եմ նախորդ հարցերի պատասխաններում: Կրկնեմ՝ երբեք չենք թաքցրել և չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ճանապարհը, ձգտում ենք մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը։ Ինչպես հակամարտության կողմերը, այնպես էլ նրանց արտաքին գործընկերները պետք է անշեղորեն հարգեն հրադադարի, վերահսկողության մեխանիզմի ստեղծման և հստակ ժամանակացույցով բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսման շուրջ պայմանավորվածությունները»,- եզրափակել է Լավրովը։

Տաթև Ֆռանգյան