Իտալական Պալերմոյի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Լուրեր

28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
28.08.2026 | 16:46
Գարեգին 2-րդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 16:44
ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg
28.08.2026 | 16:36
Ադրբեջանի տարածքով 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի կուղարկվի Հայաստան
28.08.2026 | 16:28
Էդուարդ Սպերցյան. «Շարունակում ենք առաջ շարժվել և ցուցադրել մեր առավելագույնը»
28.08.2026 | 16:20
Գյումրիում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը
28.08.2026 | 16:08
Մհեր Գրիգորյանն ու ԵՏՀ նախարարը քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական խոչընդոտների վերացումը
28.08.2026 | 15:55
Ալեքսեյ Արեստովիչը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
28.08.2026 | 15:46
«Մուլտի Տաբակ»-ը վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 338 մլն դրամի վնասը
28.08.2026 | 15:38
Վերանշանակվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ու պետական արարողակարգի ծառայության պետը
28.08.2026 | 15:32
«Արարատ-Արմենիան» կխաղա նաև «Միլանի» դեմ․ հայտնի են Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքները
28.08.2026 | 15:27
Զելենսկին հայտնել է Էնգելսում ռմբակոծիչի հարվածելու մասին
28.08.2026 | 15:19
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ
28.08.2026 | 15:10
Քոչարյանի վերաբերյալ գործը ՀԿԿ է ստացվել 2024-ին // ԱԲ գործիքները հասանելի կդառնան կրթական համակարգում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 15:02
Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից հայտնում են.

«Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:

Քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը:

Ստորև ներկայացնում ենք որոշման ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։

Հաշվի առնելով, որ

Մի քանի շաբաթից ավել Արցախի Հանարապետության (Լեռնային Ղարաբաղ) քաղաքացիական խաղաղ բնակչությունը և բոլոր հաստատությունները (հիվանդանոցները, դպրոցները, բնակավայրերը, քաղաքացիական պաշտպանության կենտրոնները ներառյալ), հրանոթակոծվում են և ավերվում են հրթիռային հարձակումներից Ադրբեջանի զինված ուժերի կողմից, Թուրքիայի բանակի զինվորականների ակնհայտ և հայտարարված օգնությամբ, որոնց օգնում են իսլամիստ ահաբեկիչները՝ հատուկ բերված Սիրիայից Թուրքիայի միջոցով:

Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) մի խորհրդանիշ է ողջ հայ ժողովրդի համար, որը սփռված է աշխարհով մեկ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված 20-րդ դարի առաջին Ցեղասպանության հետևանքով:
Իր լեռների մեջ հնագույն հայկական քաղաքակրթությունը դարերով սրնդից սերունդ է անցել: Այստեղից են կյանք առել պատմական տարբեր ժամանակաշրջանում մշակութային վերածննդի նախաձեռնություններ և ազգային ինտեգրման և ինքնավարման շարժումներ:
Արցախի Հանարպետությունը (Լեռնային Ղարաբաղ) ավելի քան մեկ դար է պահանջում է կցումը Հայաստանին՝ նախկինում Սովետական Հանրապետության և արդեն երեսուն տարի՝ ինքնիշխան երկրին:
Եկել է ժամանակը, որ ամբողջ աշխարհի կառավարական կենտրոնները պաշտոնապես ճանաչեն այս Երկիրը, որը արդեն դե ֆակտո հանրապետություն է իր պետական կառուցվածքով և կառավարմամբ ՝ ժաղովրդավարությամբ ընտրված սեփական ժողովրդի կողմից:

Հայկական ծագումով Իտալիայի քաղաքացիները, միավորված Իտալիայի Հայերի Միությունում, հայցում են Իտալիայի պետական մարմիններին ճանաչել այս փոքրիկ Երկիրը, որպեսզի անմիջականորեն դառնա մեր Կառավարության շահառու զրուցակիցը:

Այս գործողությամբ ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և ներկա ճշմարտությունը, այլ նաև կօգնենք դադարեցնել ռազմական հզոր հարձակումները, որոնք կատարվում են թուրք-ազերա-ահաբեկչական եռամիասնության կողմից, որ բազմաթիվ մահերի, քաղաքացիական բնակչության կազմում մեծ թվով վիրավորների և ենթակառուցվածքների ավերման պատճառ է:

Նկատի առնելով, որ

? Այս գործողությունները տեղի են ունենում՝ որպես հայկական տարածքի վրա հարձակման շարունակություն, որը տեղի էր ունեցել ավելի քան երկու ամիս առաջ: Ադրբեջանի Հանրապետության ագրեսորի քաղաքականությունը, որին միշտ աջակցում է թուրքական կառավարությունը ռազմական խորհրդատուների իր ներկայությամբ, և որն արդեն մեկ ամիս ամրանում է Սիրիայից Ադրբեջան իսլամիստ ահաբեկիչների տեղափոխմամբ, հող է պատրաստում Կովկասի վերջնական ապակայունացման համար, մի տարածք, որտեղով անցնում են Եվրոպայի համար կարևորագույն գազամուղներն և նավթամուղները:

? Ադրբեջանական դիվանագիտությունը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամենրի կողմից առաջարված ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը շփման գծում:

? Հայկական ծագմամբ Իտալիայի քաղաքացիները շարունակում են տեսնել այս կանխամտածված գործողության մեջ ժամանակակից լուծումներով թուրքական ազգայնական քաղաքականության շարունակությունը՝ ծնված տասնիներորդ դարի վերջերին և ավարտին հասցված Միություն և Առաջադիմություն քաղաքական կուսակցության կողմից:

? Այդ քաղաքականությունը պատասխանատու է XX դարի առաջին Ցեղասպանության համար՝ իրականացված հայ ժողովրդի ամբողջականության դեմ, որն այդ ժամանակ կազմում էր Արևմտյան Հայաստանի 7 շրջանների մեծամասնությունը, և որը պատճառ հանդիսացավ ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի 1915 – 1922 թվականների ընթացքում: Միևնույն ժամանակահատվածում այլ փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, հույները և արևելյան քրիստոնեաները զոհաբերվեցին կործանարար ծրագրի համար, որը բերեց գաղթականների թվի աճի՝ գոյատևելով դեռահասներից մի փոքր ավելին:

? Այսօր, ավելի քան մեկ դար անց, այս հանցանքները երկար ժամանակ արհամարհված նաև Արևմուտքի կողմից , անխուսափելի իրականության են վերածում էրդողանյան ազատականասպան ավտորիտարիզմը:

? Տասնյակ անմեղ քաղաքացիների մահերը, երեխաների և երիտասարդների խոցումը օգտագործվում են՝ պահպանելու Թուրքիայի և Ադրբեջանի ներքին կայունությունը, որոնք ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի համաշխարհային վարկանիշում վերջին տեղերն են զբաղեցնում: Իշխանության այս կենտրոնացմանը, հատկապես Ադրբեջանի Հանրապետությունում, համապատասխանեցվեցին խոսքի ազատության և այլախոհության սահմանափակումները՝ Ալիևների դինաստիայի կողմից օժանդակված:

? Այլևս անհանդուրժելի է տեսնել Եվրոպայի կողմից անմիջական և արդյունավետ միջամտությունների բացակայությունը՝ կանգնեցնելու նախագահ Ալիևի անբարտավանությունը, ով, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ճնշում է սեփական ներքին ընդդիմությանը:

Համայնքային Խորհուրդը պարտավորում է քաղաքապետին և կոլեգիալ օրգանին գործի դնել բոլոր քաղաքական և վարչական գործողությունները՝ ուղղված

? Հայցելու մեր ազգային իշխանություններից Արցախի Հանրապետոթյան ճանաչումը, մի այնպիսի քաղաքակիրթության գործողություն, որը կարող է բերել ոչ միայն ճիշտ գործողության իրականացման, այլ հատկապես վերջ դնել լռությանը, որն արդեն երկար ժամանակ է դառնում է հանցանքի հետ համաձայնության գործողություն;

? Արտահայտելու Պալերմոյի Համայնքի համերաշխությունը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդին;

? Դատապարտելու առանց երկմտանքի ադբեջանական հերթական ագրեսիան Արցախի Հանչապետության(Լեռնային Ղարաբաղ) տարածքներում;

? Կառավարությունում խոսնակ լինելու ՝ համապատասխան լսարաններ հասցնելու Կովկասում թուրք նախագահի բազմակի միջամտությունների մտահոգությունները:

? Տալու առավելագույն հանրայնացում հարցին, որպեսզի Պալերմոյի, ինչպես նաև ողջ Իտալիայի ժողողուրդը գիտակցեն ընթացիկ և պատմական ոտնձգությունները Հայաստանի, Արցախի Հանրապետության(Լեռնային Ղարաբաղ) և ընդհանրապես բոլոր հավատամքի քրիստոնեաների, քրդերի և տարածաշրջանի այլ փոքրամասնությունների նկատմամբ:

? Հորդորելու Հանրապետության կրթության նախարարին, որպեսզի բոլոր տեսակի և մակարդակի դպրոցներում իրականացվի ուսումնասիրություն այն հիմանահարցերի շուրջ, որոնք ճնշում են տարածաշրջանը XX –րդ դարի հայկական ցեղասպանությունից ի վեր:

Պալերմո, 21/10/2020»: