Իսրայելն իր ուժերը միացրել է սատանային․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ The Jerusalem Post-ին

Լուրեր

05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
05.07.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իսրայելը միավորվել է Թուրքիայի, ահաբեկիչների ու սիրիացի զինյալների հետ՝ ի պաշտպանություն Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակամարտության հարցում և վերջին հաշվով Իսրայելն ինքն է տուժելու այդ անազնիվ համագործակցությունից։ Այս մասին «The Jerusalem Post»-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը քննադատել է Երուսաղեմին՝ Ադրբեջանին զինելու համար, որը ցանկանում է իրականացնել ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելն այժմ շատ ակտիվ մասնակցում է հակամարտությանը, քանի որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում:

«Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», – հայտարարել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը շահագրգռված կլինի իսրայելական մարդասիրական օգնությամբ:

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանը հոկտեմբերի սկզբին հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին խորհրդակցության համար՝  Թել Ավիվում դեսպանություն բացելուց ընդամենը երկու շաբաթ անց` բողոքելով իր թշնամուն զենք վաճառելու դեմ:

Պարբերականը նշում է, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ՀՀ կողմից իր դեսպանին հետ կանչելուց անմիջապես հետո, զանգահարել է իր հայ գործընկերոջն ու առաջարկել մարդասիրական օգնություն:

«The Jerusalem Post»-ը նշում է, որ վերջին տասնամյակում Իսրայելը հանդես է գալիս որպես Ադրբեջանի զենքի ամենամեծ մատակարար, Ռուսաստանից և Բելառուսից հետո: Իսրայելն Ադրբեջանին դիտարկում է  որպես իր կարևոր ռազմավարական գործընկեր՝ Իրանի հետ  ռազմավարական դիրքի պատճառով։ Բացի այս, Իսրայելն իր նավթային կարիքների մեծ մասը ստանում է հենց Ադրբեջանից։

Իսրայելի կապերը Հայաստանի հետ, որը սերտ հարաբերություններ ունի հարևան Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ջերմացել են, և մինչ դեսպանին հետ կանչելը, դրանք կարելի էր որակել որպես ջերմ,- գրում է պարբերականը:

Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նշել է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը հակամարտության մեջ բարդացրել է իրավիճակը. «Նրանց ներկայությունը տարածաշրջանում վտանգ է ներկայացնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար: Իրանը և Ռուսաստանը ևս հայտարարել են, որ այս հանգամանքը դիտում են որպես սպառնալիք»:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ չնայած նախկինում գոյություն ունեին  անուղղակի ապացույցներ այն մասին, որ Թուրքիան մոբիլիզացնում է սիրիացի վարձկաններին Ադրբեջանում կռվելու համար, այժմ կան հստակ ապացույցներ, քանի որ վերջերս երկու վարձկաններ գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից. «Նրանցից մեկը համապարփակ վկայություն է տվել և ասել է, որ նա ապրում էր Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիացի փախստականների ճամբարում: Նա պատմել է, թե ինչպես են իրեն հավաքագրել, նկարագրել է, թե որտեղ են նրանց ներգրավել և ինչպես են նրանք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով, բայց ոչ ոք նրանց որևէ հարց չի տվել ու չի ստուգել»:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այս իրավիճակը վտանգավոր է և որ միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի և քայլեր ձեռնարկի դրա դեմ, քանզի սա նոր թուրքական գործելաոճ է, մեխանիզմ, որի նպատակն է վերականգնել Օսմանյան կայսրությունը, որքան էլ սա տարօրինակ հնչի: «Անկարայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ տանելու համար Սիրիայի բնակչության շարքերից վարձկաններ ներգրավելու այս մեխանիզմն արդեն օգտագործվել է Լիբիայում, այժմ ակնհայտ է, որ օգտագործվում է Լեռնային Ղարաբաղում, և ո՞վ գիտի, թե որտե՞ղ է այն հաջորդիվ փորձվելու։ Այս ամբողջությամբ նոր մեխանիզմը, որը արդեն գործի է դրվել, կարող է օգտագործվել տարբեր վայրերում ու տարբեր ձևերով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Աշխարհը պետք է հաշվի առնի Թուրքիայի այս նոր գործունեությունը և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ նա իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր միջոցը կօգտագործի նաև այլ վայրերում:

«Իսրայելը պետք է իրեն հարց տա՝ արդյոք նա դե ֆակտո չի՞ պայքարում վարձկանների հետ Լեռնային Ղարաբաղի դեմ: Սա հարմա՞ր դիրք է իր համար: Եթե ​​այո, ապա Աստված իր հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք ստիպված կլինեք բախվել այդ հետևանքների հետ։ Ժամանակի հարց է,  Թուրքիայի իմպերիալիստական ​​փառասիրությունը կուղղվի նաև դեպի Իսրայելը », -եզրափակել է ՀՀ վարչապետը:

Տաթև Ֆռանգյան