Նորվեգիան 1․5 միլիոն եվրո է հատկացրել ԼՂ հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանը

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել հումանիտար կազմակերպությունների միջոցով 17 միլիոն նորվեգական կրոն (1․5 միլիոն եվրո) հատկացնել ԼՂ հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ռազմական գործողությունները բազմաթիվ կյանքեր են խլել, ստիպել են շատերին լքել իրենց տները և մեծ տառապանք պատճառել քաղաքացիական բնակչությանը։ Նորվեգիան 17 միլիոն կրոն կհատկացնի մարդասիրական կազմակերպություններին, որոնք պաշտպանում և օգնում են բոլոր նրանց, ում ամենից շատ է առնչվել այս հակամարտությունը»,- նշել են նախարարությունից։

ԱԳՆ ղեկավար Ինե Էրիկսեն Սյորեյդեի խոսքով՝ Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտության կողմերը կապահովեն մարդասիրական կազմակերպությունների անվտանգությունն ու առանց խոչընդոտի թույլ կտան օգնություն ցուցաբերել տարածաշրջանում դրա կարիքն ունեցողներին։

«Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ պահպանել հրադադարն ու կրկին սկսել բանակցությունները։ Նորվեգիան աջակցում է խաղաղ կարգավորմանը հասնելու ԵԱՀԿ Միսնկի խմբի աշխատանքներին»,- նշել է նորվեգացի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան