Իրանի ռազմաօդային ուժերը կործանիչների ու ԱԹՍ-ների մասնակցությամբ զորավարժություններ են սկսել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը պատրաստվում են զորավարժություններ անցկացնել երկրի կենտրոնական՝ Սպահան նահանգում։ «Վելայաթի ֆիդայիններ» ամենամյա օդային զորավարժությունների հիմնական փուլը, որոնք տեղի են ունենում արդեն 9-րդ անգամ, կմեկնարկի Սպահանում երկուշաբթի, հայտարարել է Իրանի ՌՕՈՒ հրամանատար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է Tansim գործակալությունը:

Հրամանատարը տեղեկացրել է, որ երկօրյա զորավարժություններին կմասնակցեն յոթ ստորաբաժանումներ, որոնց կազմում ներառված են կործանիչներ, ռմբակոծիչներ, տրանսպորտային ինքնաթիռներ, բեռնատար ինքնաթիռներ, ռադարային համակարգեր, հետախուզական ինքնաթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի լայն տեսականի: Վարժանքներին կմասնակցեն նաև տարբեր տիպի հայրենական անօդաչու թռչող սարքեր, որոնք հագեցած են խելացի հեռահար ռումբերով, մեծ ճշգրտությամբ զինամթերքով և ռադիոլոկացիոն համակարգերով։

Իրանի զինված ուժերը տարվա ընթացքում պարբերաբար զորավարժություններ են անցկացնում: Իրանի պաշտոնատար անձինք բազմիցս ընդգծել են, որ երկիրը պատրաստ է ուժեղացնել իր ռազմական կարողությունները, ներառյալ՝ հրթիռային հզորությունը, որոնք ամբողջովին նախատեսված են պաշտպանության համար, և որ Իրանի պաշտպանական կարողությունները երբեք քննարկումների ենթակա չեն։

Տաթև Ֆռանգյան