ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցության ցուցանիշը մոտ է դարի ռեկորդին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ-ում ավելի քան 93 միլիոն ընտրող արդեն քվեարկել է նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մինչև նոյեմբերի 1-ի երեկոյան շուրջ 93,3 միլիոն ամերիկացի արդեն արտահերթ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այս տվյալները հրապարակված են U.S. Elections Project կայքում, որը ղեկավարում է Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մակդոնալդը:

Ըստ Reuters-ի՝ այս տարվա նախագահական ընտրություններում մասնակցության ցուցանիշը կարող է ռեկորդային դառնալ վերջին հարյուր տարում: Դատելով U.S. Elections Projec կայքում հրապարակված քարտեզից՝ ամենամեծ թվով ընտրողներ քվեարկել են Քալիֆորնիայում (մոտ 10,6 միլիոն մարդ), Տեխասում (գրեթե 9,7 միլիոն մարդ) և Ֆլորիդայում (8,7 միլիոն մարդ):

Վաշինգտոնի Ընտրական նորարարությունների և հետազոտությունների կենտրոնի ղեկավար և հիմնադիր Դեյվիդ Բեքերի տեղեկացմամբ՝ 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում ընդհանուր մասնակցությունը կարող է հասնել 150 միլիոն քաղաքացու (գրանցված մոտ 240 միլիոն ընտրողից):

Եթե այս կանխատեսումներն իրականություն դառնան, ապա, սա կնշանակի, որ 20 միլիոնով ավելի ամերիկացիներ են քվեարկելու ընտրություններին, քան 2016 թվականին էր։ Նման ընտրական գործընթացը վկայում է, որ ԱՄՆ քաղաքացիները ցանկանում են փոփոխություններ իրականացնել, ասել է Բեքերը:

Տաթև Ֆռանգյան