Միջազգային մարզական հանրությունը պետք է իմանա, որ ադրբեջանական ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավարի կոչը մոլագար ծայրահեղականի պոռթկում չէ սոսկ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Միջազգային մարզական հանրությունը պետք է իմանա, որ Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի կոչը «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին» մոլագար ծայրահեղականի պոռթկում չէ սոսկ, այլ հարևան երկրում պետական մակարդակով տասնամյակներ իրականացվող հայատյացության նպատակային քաղաքականության արդյունք։ Ադրբեջանի ամբողջ կրթական համակարգը, գիտական, մշակութային և մարզական ոլորտները երկար տարիներ ծառայեցված են եղել այդ հանցավոր նպատակին, և զարմանալի չէ, որ վայրագ հայատյացությունը դարձել է հասարակության լայն շերտերի կենսակերպ։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի անվտանգության անհնարինությունը և «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման՝ որպես արցախյան հարցի լուծման միակ միջոցի անվիճարկելի անհրաժեշտությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն դիմել էր ՈՒԵՖԱ ադրբեջանական նշված ակումբին եվրագավաթներից հեռացնելու պահանջով: