Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները
Քաղաքականություն
01.11.2020 | 10:09Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առավոտյան ժամը 08:10-ի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Այս պահի դրությամբ՝ 3847 ընտրատեղամասից հաշվարկվել են 2252 ընտրատեղամասի տվյալները, հետևաբար արդեն հայտնի են 58,54 տոկոսի տվյալները:
Ըստ նախնական տվյալների՝ կուսակցությունների ստացած ձայներն ունեն հետևյալ պատկերը.
- «Վրացական երազանք» — 505 298 ձայն (49.32%),
- «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» — 265 787 ձայն (25.94%),
- «Եվրոպական Վրաստան» — 38 596 ձայն (3,77%),
- «Հայրենասերների դաշինք» — 33 448 ձայն (3.26%),
- «Լելո» — 32 391 ձայն (3.16%)
- «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի» — 31 000 ձայն (3.1%),
- «Գիրչի» — 29 365 ձայն (2.87%),
- «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ»- 13 683 ձայն (1.34%),
- «Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական կուսակցություն» -10 515 ձայն (1.03%)։