Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ

Լուրեր

03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանը Երևանին  անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք, գրում է ՌԴ ԱԳՆ-ն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտ դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու խնդրանքով՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

«Սույն պայմանագրի մի շարք հոդվածներ միմյանց տարածքների նկատմամբ կոնկրետ գործողություններ են ենթադրում՝ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի գործողության դեպքում:

Ուստի, պայամանագրի համաձայն, Ռուսաստանը Երևանին  անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, վերադառնալ առարկայական բանակցություններին ՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար ՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների այս տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: