Հարավում դիրքային որոշակի առաջխաղացում ունենք. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 09:46
Նավթի գներն աճել են
11.06.2026 | 09:30
Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել Կանադայի 31-րդ գեներալ-նահանգապետի երդմնակալությանը, կարճատև զրույց ունեցել վարչապետ Քարնիի հետ
10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր վաղ առավոտյան, ավելի վաղ, քան սովորաբար լինում է, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արցախի հյուսիսային ուղղությամբ հետևակային ուժերով փորձել են գրոհել մեր դիրքերի ուղղությամբ, բայց անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ ու հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ: Ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից դեպի հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ։ Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվում են, և հստակ որևէ բան նշել չեմ կարող:

Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ։ Առաջինը, Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավական ինտենսիվ մարտական գործողություններով, հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառմամբ գրոհիչ խմբեր՝ հրետանու բավական խիտ կրակի ներքո։ Մեր զինված ուժերը չեն ընկրկել, այս պահին որևէ դիրքային փոփոխություն այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։

Միաժամանակ, նախկինում բազմիցս նշված գյուղերի ուղղությամբ՝ Շուշիի մերձակա անտառային գյուղերն են, Կարմիր շուկայից դեպի արևմուտք մի քանի գյուղերի ուղղությամբ, դուք տեսաք, որ գիշերը մարտական գործողությունների ընթացքում այս դիվերսիոն ահաբեկչական հրոսակախմբերի դեմ ինչ պայքար է մղվել։ Չնայած շատ լավ ցուցանիշներ ենք ապահովել այս ուղղությամբ,  զգալի խմբեր ու ռազմաբազա են չեզոքացվել, բայց այս ուղղությամբ մարտերը շարունակվում են, որովհետև փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ այն անտառում, մեկ այս բնակավայրում, մեկ մյուսում են հայտնվում, կորուստներ են կրում, նահանջում են, նորից են փորձում, նորից են գալիս»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ այսօր գերեվարվել էր ահաբեկիչ, որը խոստովանեց, թե ովքեր են պատրաստում ու տեղ հասցնում իրենց։ «Եվ մեր ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ այս ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգտագործվում են որպես բառիս բուն իմաստով թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, կրակային պատնեշները հաղթահարելու միջոց։ Եվ ամեն անգամ նշել ենք, որ այսպիսին է լինելու նրանց ճակատագիրը, կուզենք, որ աշխարհը սա տեսներ»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Մարտական գործողությունները, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, այս պահին էլ շարունակվում են։ «Պատերազմն, իհարկե, կորցրել է իր սաստկությունը, բայց եթե առանձին տեղերում բախումները լինում են, դրանք լինում են նույն հրետանու, օդուժի և այլ միջոցների կիրառմամբ։ Հիմնականում քիչ է լինում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանին ու հակատանկային միջոցները շարժվող ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են»,- ասաց Հովհաննիսյանը: