F-16-երը կիրառելու՝ Ալիևի հայտարարության հրահրողը Անկարան է, իսկ հիմնական հասցեատերը՝ Մոսկվան․ ռուս քաղաքագետների գնահատականները

Լուրեր

12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն արտաքին միջամտության դեպքում թուրքական F-16 կործանիչներն օգտագործելու պատրաստակամության մասին հայտարարությունները Թուրքիայի կողմից են հրահրված։ Այս մասին «Кавказский Узел»-ի հետ զրույցում ասել են մի շարք ռուս քաղաքագետներ։

Նրանց կարծիքով՝ Ստամբուլը ցուցադրաբար սատարում է Բաքվին։ Իրականում թուրքական կործանիչները հազիվ թե կիրառվեն, հայտարարել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն։

«Նրա՝ Ալիևի համար դա ծայրահեղ միջոց է»,- լրատվամիջոցին ասել է նա։

Մալաշենկոյի կարծիքով՝ Ալիևի հայտարարության հիմնական հասցեատերը Հայաստանն է։ «Դա ցանկություն է ուժի դիրքից բանակցություններում ամրացնել սեփական դիրքերը՝ վախեցնելով հակառակորդին, որը, պիտի ասել, լավագույն քայլը չէ»,- ասել է Մալաշենկոն։

Նրա կարծիքով՝ հնարավոր է՝ Ալիևին նման հայտարարության դրդել է Թուրքիան։

«Այդ որոշումը հուսահատությունից է, կարծես թե մենք՝ Ադրբեջանը հաղթում է, բայց նրանք ոչ մի տեղ էլ չեն հասնում»,- ասել է քաղաքագետը։
Քաղաքագետ Արկադի Դուբնովն էլ լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ թուրքական F-16 կործանիչներ Ադրբեջանն ունի, և իշխանություններն էլ առանձնապես այն չեն թաքցնում։

«Պարտադիր չէ, որ թռնեն Թուրքիայից։ Իսկ ահա օդաչուները, ամենայն հավանականությամբ, թուրքեր կլինեն»,- ասել է նա։
Դուբնովը համարում է, որ Ալիևի հայտարարություններն ուղղված են Ռուսաստանին։

«Այդ ելույթը ազդանշան է Ռուսաստանին, որ Ադրբեջանը պատրաստ է կռվել ցանկացած երրորդ երկրի հետ, որը ցանկանում է միջամտել ու հանդես գալ Հայաստանի կողմից։ Այդպիսի երկիր կարող է լինել միայն Ռուսաստանը»,- ասել է քաղաքագետը։

Նաև նաև նշել է, որ այդ հայտարարությունը հրահրված է Թուրքիայի կողմից, որն աջակցում է Ադրբեջանին։

«Ես սա կկապեի Պուտինի ու Էրդողանի զրույցի հետ, որտեղ, ըստ թուրքական տարբերակի, Անկարան հասկացրել է, որ բավական կոշտ է խոսել Ադրբեջանի անունից»,- ասել է Դուբնովը։

Նրա խոսքով՝ Անկարան փորձում է իրավիճակը ներկայացնել որպես Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական առճակատում ընդդեմ Հայաստանի ու Ռուսաստանի՝ չնայած Ռուսաստանը շեշտում է հավասար վերաբերմունքը Երևանի ու Բաքվի հանդեպ։

«Ռուսաստանը ստիպված է աշխատել հավասարակշության կարգախոսով, իսկ Էրդողանը կարիք չունի այդպես մտածելու։ Եթե Էրդողանը չլիներ, Ալիևը հրադադարի արդեն համաձայնած կլիներ»,- համարում է Դուբնովը։

Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկն էլ պարբերականի հետ զրույցում ասել է, որ F-16-եր կիրառելու սպառնալիքը Թուրքիայի «համառ խնդրանքների» արդյունքն է։

«Երևում է, որ Անկարան մեծ համառությամբ խնդրել է Ալիևին՝ անել այդ հայտարարությունը, որ հասկացնել տալ, թե Թուրքիան կարող է անմիջապես միջամտել հակամարտությանը»,- ասել է նա։

Ցիգանոկը նաև համոզմունք է հայտնել, որ Ալիևի հայտարարության հիմնական հասցեատերը Ռուսաստանն է։

«Պատերազմը նախատեսված էր մեկ ամսվա համար։ Այն անցել է, սակայն պատերազմի վերջը չի երևում։ Այս իրավիճակում նման հայտարարությունը կոչ է Մոսկվային՝ անել մի բան, որին ի պատասխան էլ օգտագործեն F-16-երը»,- ասել է փորձագետը։ Նա նաև չի բացառել, որ Ալիևի նման հայտարարությունը կարող է լինել բնակչության ուշադրությունը շեղելու փորձ, որը դժգոհ է պատերազմում մեծաքանակ կորուստներից՝ առանց արագ արդյունքի։

Նշենք, որ հայկական կողմը դեռ պատերազմական գործողությունների մեկնարկից է բազմիցս հայտարարել ու փաստեր ներկայացրել, որ թուրքական F-16 կործանիչներն ակտիվորեն կիրառվում են Ադրբեջանի կողմից։ Հենց F-16-ով է խոցվել հայկական Սու-25-ը։

Էմմա Չոբանյան