Դիվերսիոն խմբերով գործողությունների անցումը պայմանավորված է ադրբեջանական կողմի կորուստներով. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ վնասներ են հասցվել ադրբեջանական բանակին: Կան փորձագետներ, որոնց կարծիքով՝ Ադրբեջանի հարվածային ուժը ոչնչացված է, և այլևս չեն կարող առաջ անցնել:

«Ես համաձայն եմ, եթե խոսքը վերաբերում է ցամաքային ուժին: Կան միավորումներ և զորամիավորումներ, որոնք առարկայական խնդիր ունեին ճեղքում իրականացնելու: Այդպիսի զորախմբերը, որպես կանոն, 10-20 հազարանոց զորախմբեր են, որոնք ունեն հարյուրավոր զրահատեխնիկա և հրետանի, սեփական օդուժ, ԱԹՍ-ներ, դրանք լինում են կորպուսներ՝ ուժեղացված այլ միջոցներով: Նման հսկայական զորախմբերը օրական կես կամ մեկ կիլոմետր առաջ գնալու համար չեն ստեղծվում, այլ պաշտպանության «հաստ պատը» ծակելու համար են և օպերացիայի 3-րդ, 4-րդ օրը օրական մինչև 15 կմ խորանալու համար են նախատեսված:

Ինչպես դուք եք ասում՝ հարվածային բռունցք:

-Այո, հարվածային բռունցք հասկացությունը հենց բնորոշ է նման զորախմբերին: Ադրբեջանը այս պատերազմում 2-3 նման բռունցք ուներ՝ 2-3 ուղղություններով գործելու համար: Այո՛, այս բռունցքները ջարդվել են: Այդ բռունցքները կայծակնային արագությամբ բլից-կրիգ իրականացնելու համար էին, և բլից-կրիգը տապալված է: Բայց դա չի նշանակում, որ այդ 20 հազարին սպանել ենք կամ 300 միավոր տանկերը հատ-հատ խոցել, բնականաբար ինչ-որ բան մնում է տակը, և այդ տակը մնացածը այլ ձևի ստորաբաժանում է դառնում, մի փոքր այլ խնդրով և այլ բնույթի կռիվ է սկսում: Հիմա իրենք հարավային ուղղությամբ սկսել են ճզմելու գործընթացը՝ անդադար քանակ ավելացնելով, դանդաղ հետ են մղել, որովհետև քանակական և տեխնիկական հարցերով ունեին առավելություն: Հիմա այդ ճզմող զորախումբն էլ իր հերթին մաշվել է մեր հրետանու կրակի տակ: Եվ դրանից հետո  անցել են դիվերսիոն խմբերի գործողությունների:

-Այսինքն՝ դրանք ստիպված գործողություններ են:

-Այո՛, կորուստների արդյունքում ձևավորված գործողություններ են դրանք: Ահաբեկչական խմբերը, դիվերսանտներն ավելացել են ավելի շատ: Եվ մեծ զրահատեխնիկա, անգամ մեծ ավտոմոբիլ է քիչ կիրառվում, որովհետև և՛ քանակը քիչ է, և՛ հեշտ է թիրախավորվում: Դրա համար էլ պատերազմի բնույթը կամաց կարծես փոփոխության է ենթարկվում՝ ըստ կորուստների, ըստ իրավիճակի, ըսը լուծվելիք խնդիրների և սպառազինության:

-Այդ դիվերսիոն խմբերը թիկունքը թուլացնելու խնդի՞րն են լուծում, որ հետո ձեր նշած բռունցքը կիրառվի՝ հարված հասցվի:

-Միանշանակ. Ոչ միայն թիկունքը թուլացնել, այլ նաև շրջափակման վտանգ ստեղծել, կոմունիկացիաները կտրել, խուճապ տարածել:

-Ավելի մեծ հարվածի հող են փորձում նախապատրաստել:

-Այո, իհարկե:

Ռոբերտ Անանյան