Երկաթգիծը քանդելը մեծ վնաս է հասցրել մեր անվտանգային համակարգին. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հակառակորդի հարվածային հիմնական ուղղությունը հարավային ուղղությունն էր, իսկ հեռահար նպատակը՝ հատկապես Թուրքիայի համար Մեղրին էր: Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ բանակցային ինչ-որ փուլում Ռոբերտ Քոչարյանի կողմից Մեղրին դարձավ բանակցային թեմա: «Մեղրիում մեր պետության ռազմական կարողությունները պետք է լինեն շատ ավելի ամուր: 90-ականներին, քանի որ եղել եմ արտակարգ դրության պարետը, Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ ինձ ուղարկել են Մեղրի, որպեսզի մեր բանակային կառույցները այնտեղ օր առաջ ձևավորվեն: Մեղրիի երկաթգծի Օրդուբադի և Զանգելանի հատվածների, կամուրջների պայթեցմամբ մենք փորձեցինք մեկուսացնել այդ հատվածը՝ խուսափելով հնարավոր ռազմական ներթափանցումներից: Բայց այսօր պարզվեց, որ երկաթգիծը քանդելը մեծ վնաս է հասցրել մեր անվտանգային կոմունիկացիոն համակարգին»,- նշեց Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ինչու չի դիմում ՀԱՊԿ-ին՝ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի պայմաններում՝ Քոչարյանը նշեց. «ՀԱՊԿ-ին դիմելու խնդիր կարող է և չլինել։ Եթե դրանք լինեն պարբերաբար կրկնվող, այլ հարց է։ Գիտեք, որ Մեղրիում նաև սահմանապահ զորքեր են տեղակայված, և հրետակոծվում են ոչ միայն Հայաստանի տարածքը, այլ նաև Ռուսաստանի պաշտպանական կառույցները։ Եվ այստեղ այդ խնդիրը կառաջանա, եթե դրանք լինեն արդեն շատ նկատելի թիրախային»։

Մանրամասները՝ տեսանյութում: