ԱՄՆ-ը չի դիտարկում Թուրքիայի հետ ռուսական S-400-ի գնման խնդրի տեխնիկական լուծման հնարավորությունը

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը չի դիտարկում Թուրքիայի կողմից S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ ստեղծված իրավիճակը տեխնիկական միջոցներով կարգավորելու հնարավորությունը, որպեսզի վերացնի Վաշինգտոնի առարկությունները Անկարայի կողմից ռուսական այդ ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով խորհրդական Քլարք Կուպերը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Մենք այդ խոսակցություններն ունեցել ենք»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով թուրքական կողմից խնդիրը տեխնիկական մակարդակով լուծելու կոչերը։

Ըստ Կուպերի՝ հարցի նման ձևակերպումը փաստացիորեն իրավիճակն անցյալ է վերադարձնում։ Անցած տարի Թուրքիան, ինչպես նշել է ամերիկացի դիվանագետը, այս ամենը քննարկել է ԱՄՆ հետ։ «Բայց մենք նրանց հետ կարգավորման չենք հասել»,- ընդգծել է Կուպերը։

«Այս համալիրի գնումը մեզ դրդեց հավաքականորեն դուրս հանել Թուրքիային F-35 ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչի արտադրությունից»,- հայտարարել է Կուպերը:

Տաթև Ֆռանգյան