Երեկ Ֆրանսիայում վիրավորված երիտասարդը լավ է․ կոչ՝ «չտրվե՛ք սադրանքների, մենք հաղթելու ենք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2020 | 09:30Նախօրեին Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ թուրքերի կողմից մուրճերով հարձակման ժամանակ վիրավորված հայ երիտասարդի վիճակը լավ է: Այս մասին նշել է ակցիայի մասնակից ֆրանսահայերից մեկը՝ հավելելով, որ բժիշկներն ասել են, որ նույնիսկ կարող է վիրահատության կարիք չլինի:
«Սադրանքների չենք տրվում և հասկանում ենք, թե սրանց հետին մտքերն ինչ կարող է լինել, ինչեր են ծրագրել»,- ասել է նա՝ հավելելով՝ հաղթելու ենք: