«ԱՄՆ վարչակազմը պետք է դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան և ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի ԼՂ»․ Ջո Բայդեն

Լուրեր

03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
Բոլորը

ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենն իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությամբ անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին:

«Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Պոմպեոյի հայտարարած հրադադարի տապալումից հետո լայնամասշտաբ հումանիտար աղետ է սպասվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որն արդեն իսկ շատից շատ վնասեր է կրել և որի անվտանգությունը պաշտպանության կարիք ունի: Մեկամսյա մարտերից հետո արդեն վաղուց ժամանակն է, որ նախագահ Թրամփը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ անմիջականորեն ներգրավվի իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի մեջ և դադարեցնի ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ:

Եվ չնայած քարոզարշավների հանրահավաքներում Թրամփը պարծենում է գործարքներ կնքելու իր հմտություններով, նա դեռ պետք է անձամբ ներգրավվի այս պատերազմի դադարեցման մեջ:

Վարչակազմը պետք է ամբողջությամբ կատարի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի պահանջները, այն է՝ դադարեցնել ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան, և կոչ անել Թուրքիային և Ռուսաստանին դադարեցնել զենքի, Թուրքիայի դեպքում՝ վարձկանների մատակարարմամբ թեժացնել հակամարտությունը։

Եվրոպացի գործընկերների հետ միասին՝ Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր պետք է գործադրի՝ վերջ դնելու մարտերը, և միջազգային մարդասիրական օգնություն պահանջի՝ վերջ տալու տառապանքներին։ Իմ կառավարման ներքո դա հենց այն է, ինչ մենք կանենք»,- ասվում է հայտարարությունում։