ԱԱԾ առանցքային պաշտոնյաների ազատում՝ պատերազմի ժամանակ․ ի՞նչ կապ ունի դավաճանության մասին Փաշինյանի գրառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Ղարաբաղյան հակամարտության գոտում թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողություններին զուգահեռ, Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ քսան օրվա ընթացքում, պաշտոնանկ են եղել ՀՀ ԱԱԾ չորս առանցքային պաշտոնյաներ:

Հոկտեմբերի 8-ին՝ աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: 29-ամյա Քյարամյանը, որը ԱԱԾ-ն ղեկավարելու համար հատուկ գնդապետի կոչում էր ստացել մեկ օրով ՔԿ նախագահի տեղակալ նշանակվելով, իրավապահ կառույցը ղեկավարեց ընդամենը չորս ամիս:

Հոկտեմբերի 26-ին աշխատանքից ազատվեց ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր թավշյա հեղափոխությունից մեկ ամիս անց:

Հոկտեմբերի 27-ին էլ հայտնի դարձավ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը և ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանն են պաշտոնանակ եղել։

Թե որն է հատուկ ծառայությունից առանցքային պաշտոնյաներին ռազմական դրության պայմաններում հեռացնելու պատճառը, ո՛չ վարչապետի աշխատակազմը, ո՛չ էլ իրավապահ կառույցը պարզաբանումներ չեն ներկայացնում: Սակայն ուշագրավ է, որ պաշտոնանկությունները տեղի են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեկտեմբերի 8-ին կատարած հայտնի գրառումից հետո, թե՝ ձերբակալվել է նախկին բարձրաստիճան զինվորական, որը առաջնագծում ասել է, թե «Նիկոլը հողերը ծախել է, սա պայմանավորված պատերազմ է»:

Հիշեցնենք՝ Քյարամյանը պաշտոնանակ արվեց Փաշինյանի այս գրառումից րոպեներ անց: Իսկ ահա սահմանապահ զորքերում պաշտոնանկությունն սկսվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի աշխատանքային այցից մեկ օր անց: Հատուկ ծառայությունը իրեն բնորոշ ոճով կրկին որևէ պարզաբանում չներկայացրեց:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը, Factor TV-ի հետ զրույցում, բացի Քյարամյանից, մյուս պաշտոնանկությունները հակված է բացատրել պատերազմական վիճակում առավել վստահելի թիմ ունենալու նոր տնօրենի ցանկությամբ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ակնկալում է, որ ցանկացած պաշտոնանկության վերաբերյալ բացատրություն կտրվի: Ասում է՝ «ռազմական դրության ընթացքում հատուկ ծառայության պաշտոնյաները հենց այնպես չեն ազատվում»: Իրավապաշտպանը ենթադրում է, որ ԱԱԾ-ում մեկը մյուսին հաջորդող առանցքային պաշտոնանկությունները կապ ունեին վարչապետի՝ հոկտեմբերի 8-ի գրառման հետ: Նա առանց անմեղության կանխավարկածը խախտելու նկատում է՝ «եթե ԱԱԾ-ից հեռացվածները թերացել են աշխատանքում, ապա միայն պաշտոնանկ լինելով չպետք է ազատվեն պատասխանատվությունից»:

Կարապետյանցը նշում է՝ իշխանությունները նման նախադեպ արդեն ստեղծել են, որ ԱԱԾ տնօրենը կարող է թերանալ և միայն գործազուրկ դառնալով ազատվել պատասխանատվությունից: Իրավապաշտպանը հիշում է նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը շատ բարդ է համարում հարցը, թե ինչու են հատուկ ծառայությունում պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հեռացվում։ Թեև կարևոր է համարում, որ թերացողներին հեռացնում են՝ անգամ ռազմական դրության ժամանակ: Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ ԱԱԾ պաշտոնյաները թերացել էին վարչապետի նշած դավաճանությունը բացահայտելու հարցում, բայց ընդգծում է, որ դա կարող է միայն վարկած լինել: Քաղաքագետն ասում է՝ այժմ ռազմական դրություն է, և օրենքը սահմանափակում է անգամ տեսակետներ հայտնելը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վարչապետի նշած դավաճանության դեպքը երկրորդական պլան է մղվել, այլ նորություն չի փոխանցվում: Պաշտոնանկությունների և ենթադրյալ դավաճանական դեպքերի մասին սահմանափակ տեղեկատվություն հայտնելը, ըստ քաղաքագետի, հակառակ էֆեկտն է ունենում: Նա ճիշտ է համարում պատերազմական իրավաիճակում որոշակի սահմանափակումների առկայությունը, բայց ընդգծում է՝ «պաշտոնական տեղեկատվության սակավություն չպետք է լինի»:

Հայտնի չէ, թե երկրի քաղաքական ղեկավարությունը երբ կանդրադառնա այս պաշտոնանկություններին: իսկ մինչ այդ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են առաջիկա պաշտոնանկությունների հավանականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան